Բաժիններ՝

Գազի թերայրումից առաջացած շմոլ գազից բնակիչներ են թունավորվել

Նոյեմբերի 2-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից հարցականով» բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Ռոզա Կ.-ն:

Նա մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ից 21.00-ի սահմաններում, իր 10-ամյա դստեր հետ գտնվել են 1990 թ. ծնված Ջուլիետա Մ.-ի բնակարանում, որտեղ գազի թերայրումից առաջացած շմոլ գազից թունավորվել են, ինչի հետևանքով ինքը, դուստրը, Ջուլիետա Մ.-ն և նրա 2 դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս