
Բաղրամյան պողոտայում Մերսեդես մակնիշի ավտոմեքենա է այրվել

Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի շենքի մոտակայքում այրվել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի շարժիչը: ԱԻՆ-ը ահազանգը ստացել 16:44-ին:
«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս պահի դրությամբ հրդեհը մեկուսացված է»,- ասացին լրատվական ծառայությունից:
https://www.facebook.com/karen.antashyan/videos/10216066515348476/
Տեսանյութը՝ Կարեն Անտաշյանի ֆեյսբուքի էջից