Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը հայտարարում է տարբերանշանի մրցույթ

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ հիմնադրամը հայտարարում է տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ:

Մրցույթին ներկայացված աշխատանքը պետք է ներառի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատկերը:

Նախագծերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ մոնոխրոմ և գունավոր: «Հաղթողին կտրվի շնորհակալագիր, կլինի հրապարակում ՀՑԹԻ պաշտոնական կայքէջում: Ընդունվում են դիմումներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Հաղթողին որոշելու է պրոֆեսիոնալ մասնագետների հանձնախումբը:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ դեկտեմբերի 10-ը` [email protected] հասցեով:

Խնդրում ենք նշել նամակի թեման՝ «Տարբերանշանի մրցույթ»: Ընդունվում են միայն պահանջվող պայմանները պահպանած դիմումները: Մանրամասների համար զանգահարել` +374 39-09-81 (111) հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս