Հացկերույթից հետո տղամարդը դանակահարել է հյուրընկալողին
Երևանում հացկերույթն ավարտվել է հյուրընկալողի դանակահարությամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հենց հյուրընկալողի տանը։
2018 թվականի հուլիսի 21-ի երեկոյան տղամարդիկ միասին հաց են կերել, խմել, ալկոհոլի ազդեցության տակ իրար չեն հասկացել, հնչեցրել հայհոյանքներ։
Հյուրընալվողն էլ հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել է տանտիրոջ հետ ու դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով աջից ստործնոտային շրջանի ծակած-կտրած վերքի, ձախ արմկնահոդի շրջանի ծակած-կտրած վերքի` շրջակա արյունազեղմամբ, որովայնի առաջային պատի ձախ կողմնային շրջանի` որովային խոռոչ թափանցումով և բարակ աղու ու նրա միջընդերքի վնասումով ուղեկցող ծակած-կտրած վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործն ուղարկվել է դատարան։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։