Բաժիններ՝

ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացվող գումարը ավելացել է

ՀՀ վարչապետի աշխատակազմին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով հատկացվելիք միջոցները ավելի քան բավարար են: Այս տարվա համեմատ կառավարության 2019-ի բյուջեն ավելի է լինելու:

ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Այս տարվա բյուջեն, կարծում եմ, ավելի քան բավարար է՝ հաշվի առնելով, որ նախորդ տարվանից ավել գումար է նախատեսված: Հաջորդ տարվա համար նախատեսված է 20 մլրդ 697 մլն դրամի բյուջե, իսկ այս տարի 19 մլրդ դրամ էր: Այս տարի ունենք արդեն որոշակի խնայողություններ: Դրանք ևս պետք է հիմք հանդիսանան հաջորդ տարիների համար բյուջեի կազմավորման գործընթացում»,-ներկայացրեց Աղաջանյանը:

Հաջորդ տարվա համար նախատեսվել է տասնմեկ ծրագիր՝ քառասունմեկ միջոցառումներով: Հանվել է տասնվեց ծրագիր, որը կազմում էր 8 մլրդ 466 մլրդ դրամ, ավելացել է 5 ծրագիր, որոնք կազմում են 9 մլրդ 720 մլն դրամ:

Աղաջանյանը հիմնավորեց, որ բյուջեի հիմնական ծախսերը ոչ թե վարչապետի աշխատակազմի ընթացիկ ծախսերը հոգալու համար են, այլ ուրիշ ծրագրերի: Բյուջեի մոտ քսան տոկոսն է, որ զուտ ապարատի պահպանման համար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս