Բայց եկեք մի պահ դուրս գանք «մարդասիրական ակտ», «բարի կամքի դրսևորում», «աննախադեպ իրադարձություն» պաթետիկ ձևակերպումների գայթակղիչ լուսապսակի շրջանակներից ու բաց աչքերով նայենք իրականությանը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով եվրոպական երկրներում բնակվող հայերի՝ կարգավիճակի ձեռքբերման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցերին, նշեց, որ այս պահին ՀՀ արտգործնախարարությունը չի կարող հստակ ասել, թե Եվրոպայում քանի հայ է բնակվում, որը չունի կարգավիճակ։
Նոյեմբերի 6-ին, ժամը 11:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է նախկինում հրաժարվել գլխավոր ճարտարապետի պաշտոնից։
06.11.2018թ.՝ ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Հին Երևան» ծրագրին և ընդգծեց, որ ոչ մի հուշարձան չի քանդվելու։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երաշխավորում է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ չի լինելու ընտրակաշառք:
«Օրենքը թույլ տալիս է, որպեսզի մարդիկ ունենան բազմաթիվ զենքեր, քանակը սահմանափակ չի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի զինանոցին:
«Ամեն մի քաղաքապետի ժամանակ գլխավոր ճարտարապետի իրավասությունները կարվում էին՝ ըստ քաղաքապետի քմահաճույքի։ Եվ իմ ամենակարևոր աշխատանքներից մեկը նա է լինելու, որ վերջնականապես ճշտվի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ազդրի վերին երրորդականի, պոչուկի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Համլետ Ն.-ն:
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պաշտպանյալն իրեն լիազորել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։
ԼԳԲՏ համաժողովը Հայաստանի Հանրապետությունում չի անցկացվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 5-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կապանի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կարեն Թ.-ին։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին հետկանչի գործընթացը չի քննարկվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով գերմանական մամուլի հրապարակումներին և հայկական մաֆիայի հետ դեսպանի առնչությանը:
Մահացածների ինքնությունը ճշտվում է:
ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Մահվան ելքով վրաերթ Հովտաշեն գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում։
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է պատնեշին և էլեկտրասյանը ու շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է հանձնաժողով:
41-ամյա Հասմիկ Բաբաջանյանը որոնվում է որպես անհետ կորած։
Սոֆիա ռոբոտի թվիթերի էջում հրապարակվել է լուսանկար ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի հետ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանը առաջիկա ամիսներին պատրաստվում է հանդիպել պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Արցախի տարբեր շրջանների բնակիչների հետ, վեր հանել ոլորտում առկա խնդիրները, եղած դժգոհությունները և իր լիազորությունների շրջանակներում դրանց լուծումներ առաջարկել:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։
Երեկ` նոյեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 6-ին` տեղական ժամանակով ժամը 05:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.740 եւ արեւելյան երկայնության 43.370 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Օնի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:
Նոյեմբերի 5-ին` ժամը 23:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շահումյան-Այգեպատ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը 2 բնակարան է հայտարարագրել: Բացի այդ, նա հայտարարագրել է նաեւ «AUDI Q5» եւ «AUDI Q7 3.0L» մակնիշի ավտոմեքենաներ: