Բաժիններ՝

Արթուր Ջավադյանը և Խուան Պաբլո Գեչիջյանը մարել են հայկական արժույթի 25-ամյակին նվիրված նամականիշը

Հայկական դրամի 25- ամյակին նվիրված ընդունելությանը` Հայաստանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 22-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմայով նամականիշ: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և «Հայփոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նամականիշի կենտրոնում պատկերված են հայկական դրամի գրանշանը ու «25-ամյակ» գրառումը՝ հայերեն ու անգլերեն: Եզրային հատվածը կրում է «ՀՀ Ազգային արժույթ» երկլեզու գրառումը: Նամականիշն ունի 230 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 30 հազար օրինակով:

Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս