
Ներքին Շենգավիթում երկհարկանի տուն է այրվում. փրկարարները դեպքի վայրում են

Նոյեմբերի 22-ին, ժամը 19:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցում այրվում է տուն:
ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
ԱԻՆ-ը խոստանում է լացուցիչ տեղեկություն տրամադրել: