«Վաղ, թե ուշ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվելու է». Վալերի Օսիպյան
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չի հայտնաբերվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ միջազգային հետախուզման մեջ գտնվող Վահանգն Հարությունյանը՝ այն դեպքում, երբ նա հանգիստ հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին։
Ի պատասխան՝ Վալերի Օսիպյանն ասաց, որ այնպիսի հանգամանքներ են լինում, որ հետախուզվողները տարիներ հետո նոր հայտնաբերվում են։
Դիտարկմանը՝ տվյալ անձի գտնվելու վայրը հայտնի է, նա այսպես արձագանքեց. «Դուք ՌԴ-ն նկատի ունեք. մեր գործընկերների հետ սերտ համագործակցում ենք»։
Լրագրողները հիշեցերին, որ ամիսներ առաջ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը, որը հետախուզման մեջ է, իրենց տեսադաշտում է, և հետաքրքրվեցին՝ հայտարարությունից 3 ամիս է անցել, բայց նա դեռ չի հայտնաբերվել, ի՞նչն է պատճառը։ «Ես հիմա էլ եմ հայտարարում՝ շուտ, թե ուշ նա հայտնաբերվելու է։ Հանգամանքներ կան, ես ուղղակի ինձ թույլ չեմ տալիս մեկնաբանել։ Համապատասխան աշխատանքներ են իրականացվում, կարծում եմ՝ կտա իր դրական աշխատանքը»,- պարզաբանեց Օսիպյանը։