
Մայրաքաղաքի տոնական ձևավորումը կկազմակերպվի այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է ԶԼՄ-ներով հրապարակված այն տեղեկությանը, թե ամանորի տոնական զարդարանքներ են դրվել ճանապարհային նշանների վրա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն մայրաքաղաքում տոնական օրերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ:
Աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տոնական ձևավորումը կազմակերպելու այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը: