Բաժիններ՝

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը պատասխանել է փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառմանը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը պատասխանել է փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառմանը, որում վերջինս Հովհաննիսյանին մեղադրել է կոռուպցիոն դրսևորումների մեջ: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Արմենպրես»-ին տրամադրել են Հայկ Հովհաննիսյանի արձագանքը փաստաբանի գրառմանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Դատարանների հանդեպ հանրային ցածր վստահությունից բողոքելիս մեր քաղաքացիները պետք է առերեսվեն նաև փաստաբանների մասնագիտական և մարդկային որակների հետ:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության առիթով մեր հանրությանն ու հայ ժողովրդին, որի առջև երդվել եմ, հայտնում եմ հետևյալը.

  • Խնդրո առարկա փաստաբանական ընկերությունում իմ բաժնեմասն ամբողջությամբ հանձնել եմ հավատարմագրային կառավարման ս.թ. 2018թ. մարտի 28-ից,
  • Նշված բաժնեմասն ամբողջությամբ օտարել եմ գործընկերներիս ս.թ. սեպտեմբերի 20-ից (որպիսի գործարքը գրանցման է ներկայացվել պետռեգիստր, և տվյալները թարմացված են):

Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը ստանձելու պահից՝ ս.թ. ապրիլի 9-ից, ձեռնարկատիրական գործունեությամբ չեմ զբաղվել (տե՛ս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 5-րդ հոդվածը):

Հաշվի առնելով, որ իմ ողջ գիտակից կյանքում լծված եմ եղել մեր հայրենիքում իրավունքի գերակայության ապահովմանն ու իրավական պետության կառուցմանը, պատրաստվում եմ.

  • դիմել ՀՀ Փաստաբանների պալատ՝ սույն փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով,
  • դիմել դատարան` պահանջելով հերքել զրպարտությունն ու վճարել փոխհատուցում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս