![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ որ քաղաքացիները կարող են քվեարկել արտերկրում
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/KYH-1.jpg)
Արտերկրում գտնվող ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները կկարողանան էլեկտրոնային եղանակով մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից 168.am-ին պարզաբանեցին, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության ընտրելու իրավունք ունեն դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները, ինչպես նաև նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Նրանց քվեարկությունը կազմակերպվում է էլեկտրոնային եղանակով, և նրանք իրենց ձայնը տալիս են միայն ընտրություններին մասնակցող կուսակցություններին: ԿԸՀ-ից նշեցին, որ նման քաղաքացիները 700-ից ավելի են:
Հիշեցնենք, որ ՀՀ դեսպանություններում ընտրատեղամասերի կազմակերպման կարգը վերացել է 2008 թվականից: