
Թենեսիում մեկ ամսվա ընթացքում երկրորդ դատապարտյալին են մահապատժի ենթարկել էլեկտրական աթոռին

ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշխանություններն էլեկտրական աթոռին մահապատժի են ենթարկել մեկ ամսվա ընթացքում երկրորդ դատապարտյալին, թեեւ առավելագույն չափի պատժի կատարման այս մեթոդն ԱՄՆ-ում հինգ տարի չէր կիրառվել: Այդ մասին հայտնել է Tennessean թերթը:
Նշվում է, որ 61-ամյա Դեւիդ Էռլ Միլլերը դատապարտվել էր 1981 թվականին մտավոր հետամնաց աղջկա սպանության համար: Նա մահապատժի էր սպասում 36 տարի՝ նահանգում բոլոր դատապարտյալներից ամենից երկար:
Տեղական օրենսդրության համաձայն՝ մինչեւ 1999 թվականը հանցագործություն կատարած դատապարտյալը կարող է ընտրություն կատարել էլեկտրական աթոռի եւ մահացու ներարկման միջեւ, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում ամենուրեք կիրառվում է մահապատժի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: