Թիբիլիսյան խճուղուց դեպի Կորեայի ձոր տանող հատվածում ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը. առկա է ընկնելու վտանգ
                                    Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թիբիլիսյան խճուղուց դեպի Կորեայի ձոր տանող հատվածում ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը, առկա է ընկնելու վտանգ (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ուղղել են «KIA K2700» մակնիշի ավտոմեքենան:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    