Ձյուն է սպասվում. ջերմաստիճանն ամենուրեք կնվազի
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.80C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -9.70C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.80C