«Կսպանեմ, կխեղդեմ». նախկին ամուսինը սեղմել է կնոջ պարանոցը և սպառնացել սպանել
Արարատում անգամ ամուսնալուծությունը չի ազատել կնոջը՝ ամուսնու բռնություններից։ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը սպառնալու համար։
Ըստ մեղադրանքի՝ տղամարդն իրենց տան հյուրասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր նախկին կնոջ հետ, որի ընթացքում դիտավորությամբ երկու ձեռքերով բռնել է նրա պարանոցից և սեղմել’ ասելով «կսպանեմ, կխեղդեմ»։
Կինն ամուսնու գործողություններն ընկալել է որպես իրական սպառնալիքներ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքը հիմնավորվելու դեպքում տղամարդուն սպառնում է իրական ազատազրկում, քանի որ նա արդեն դատապարտվել էր կողոպուտի համար պայմանական ազատազրկման, որը չմարված կատարել է նոր արարք։