Վանաձորում վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում. shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Ախթալա քաղաքի բնակիչ, 57-ամյա Ալբերտ Դալլաքյանը Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 86 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 30 ԼՍ 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 62-ամյա Սիրանուշ Խաչատրյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: