Պահպանեք տոնական պայթուցիկների օգտագործման անվտանգության կանոնները:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, 36 դրամաշնորհների հանձնման համաձայնագիր ստորագրվեց քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ՔՀԿ կոալիցիաների հետ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրատապ ասուլիսը (ուղիղ):
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիանի, Եղեգնաձորի, Ապարանի, Վայքի, Գորիսի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Պյոտր Ցիգանկովի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախկինում՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանը 168.am-ի հետ զրույցում Հայկ Մարությանի մեղադրանքը զուտ «հակամեղադրանք» որակեց։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ամանորի նախաշեմին շնորհավորական տեսաուղերձ է հղել:
Վերին Լարսում արդեն 14 կմ–անոց հերթ է առաջացել. 6-8 հազար հայ չի կարողանում հատել անցակետը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու:
ՀՀ ՊՆ բ/ծ կապիտան Սոս Պետրոսյանը որոշել է հեռանալ ՀՀ զինված ուժերից: Պատճառն այն է, որ լինելով սրտաբան՝ Արցախի սահմանային զորամասի հոսպիտալներից մեկում որպես ընդունման բաժանմունքի պետ է նշանակվել, որտեղ, իր խոսքով, երբեք չի կիրառելու ստացած մասնագիտական հմտությունները:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մի խումբ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 28-ի ժամը 12-ից փակվել էր Սեւան-Վարդենիս մայրուղին՝ Հայրավանք գյուղի հատվածում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և Հայկական PR մրցանակաբաշխության հետազոտական խմբի ղեկավարին:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Մինչ Հանրապետության գլխավոր տոնածառի տեսքն ու արժեքը տևական ժամանակով բուռն քննարկումների առարկա դարձան, Factor.am-ը պարզեց, որ դեկտեմբերի 21-ին տոնածառի լույսերի վառման արարողությունը ևս քաղաքային բյուջեի համար մի կլորիկ գումար է արժեցել։ Երևանի քաղաքապետարանը 150 հազար դոլարանոց գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառումը կազմակերպելու համար վճարել է 24 միլիոն դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի գործադրմամբ բնակարան մուտք գործելու, ապօրինի զենք կրելու և օգտագործելու դեպքի առթիվ:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ՝ արտահերթ զեկույցի ձևով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
2018 թվականի դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները ֆիզիկական ուժ են կիրառել Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ, վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել՝ հայտնվելով հիվանդանոցում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Այս օրերին Երևան-Սևան ճանապարհին ձկան՝ մասնավորապես սիգի վաճառքի մասին հիշեցնում են միայն փակ ու լքված տաղավարները, քամուց ճոճվող ցուցափեղկերն ու այս հայտնի մանեկենը:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպվել երեխաների համար: Նախագահական նստավայրի հյուրերը մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաներն էին:
Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր անց է կացրել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ծառայության ղեկավար կազմը, շրջանային ստորաբաժանումների և գերատեսչության ենթակայության տակ գտնվող «ՊՈԱԿ»-ների ղեկավարները:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:
Ոստիկանության Արաբկիր բաժնում դեկտեմբերի 19-ին մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:
Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է դատավորների հասցեին հնչող ատելության խոսքը՝ շեշտելով, որ այն հատել է թույլատրելիի սահմանը:
«Արդեն երկար տարիներ մենք ասում և զգուշացնում ենք քաղաքացիներին, որ, եթե շտապօգնության մեքենայով հիվանդին տեղափոխում են հիվանդանոց, ապա դա չի ազդում հիվանդանոցային բուժման վճարման վրա։ Այսինքն՝ կան որոշ հիվանդություններ, որոնց բուժման դիմաց հիվանդանոցում պետք է վճարել, որոշների դեպքում էլ կիրառվում է համավճար, միայն մի քանի հիվանդությունների դեպքում է, որ հիվանդանոցային բուժման դեպքում վճարումն իրականացնում է պետությունը»: