
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում 906 մարդատար, 109 բեռնատար և 5 ավտոբուս է կուտակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, Քեթիի ոլորաններում, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Վարդաբլուր-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս: Լարսի անցակետն այսօր չի բացվելու: