Բաժիններ՝

Քաղհասարակության որ կազմակերպություններն ու կոալիցիաներն են ստացել ԵՄ դրամաշնորհները

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, 36 դրամաշնորհների հանձնման համաձայնագիր ստորագրվեց  քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ՔՀԿ կոալիցիաների հետ:

ՔՀԿ-ների ինկուբատորների անդամ ՔՀԿ-ների համար հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման (մշակում, վերանայում և ջատագովություն) ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման 2018 թ․ հոկտեմբերի 22-ին հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել ՔՀԿ ինկուբատորների հետևյալ անդամ կազմակերպությունները՝

  1. «ԷԿՈԹԻՄ» – Էներգետիկայի և Շրջակա Միջավայրի Բնագավառի Խորհրդատվական ՀԿ
  2. «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
  3. «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
  4. «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ
  5. «Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  6. «Իջևան» երիտասարդական դաշինք» ՀԿ
  7. «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
  8. «Արգինա» մշակութային ՀԿ
  9. «Արազա» ԲՀԿ
  10. Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
  11. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  12. «Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ
  13. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
  14. «Համայնքի Զարկերակ» ՀԿ
  15. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
  16. «Սոցիալական Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ
  17. «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
  18. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ
  19. «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
  20. «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ
  21. «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ
  22. «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ» ՀԿ
  23. «Երիտասարդ Տավուշ» ՀԿ

Դրամաշնորհային ծրագրերը կմեկնարկվեն 2019 թ․ հունվարի 1-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս