Ամանորին հաշված օրեր են մնում: Տոնական տրամադրությունն իր հետ բերում է տոնական եռուզեռ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ ծրագրի ղեկավարի կողմից ստացված տեղեկության համաձայն՝ Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 1-ին կմ-ին առկա է քարաթափման վտանգ:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտնելու հետևյալը՝ այսօր մի շարք լրատվական կայքերի կողմից տարածվել է հերթական սուտ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Վ.Գասպարյանը ցանկանում է ստանալ այլ երկրների քաղաքացիություն:
Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Դեկտեմբերի 25-ին սկսված ձնատեղումներն ավտոտրանսպորտի երթեւեկության դժվարությունների են հանգեցրել Ուկրաինայի հինգ մարզերում, փրկարարներն օգնում են քարշակել լռված փոխադրամիջոցները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանում Արմավիրի 24-ամյա բնակչի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Սոցիալական կայքերում տարածված տեսանյութը բուռն քննարկման թեմա է դարձել։
Ամեն տարի «Գրանդ Քենդին» հանրապետության բոլոր 9 մանկատների և բոլոր 24 հատուկ դպրոցների երեխաների Ամանորը շնորհավորում է քաղցր նվերներով: Այս տարի ևս տոնին ընդառաջ մանուկների սիրելի հերոսները ձմեռ պապի հետ միասին այցելել են փոքրիկներին և նրանց օրը դարձրել տոն:
Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա։
Եվրասիական տնտեսական միության տարածքում դեկտեմբերի 26-ից ուժի մեջ են մտնում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունւմ «Անի-97» ՍՊ ընկերության տնօրենի՝ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում առնվազն տասը մարդ է զոհվել ուսանողների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով, հոսպիտալացվել է 26 հոգի:
ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու նույնականացման քարտը առերևույթ հափշտակած անձի ինքնությունը։
Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանում այլեւս արտոնյալներ չպետք է լինեն` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գործելաոճը միանգամայն հակառակի մասին է վկայում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։
Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաներն ազդարարել են Կարապի լճի սահադաշտի 14-րդ տարեշրջանի մեկնարկը:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց «Պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդագրության ազատության իրավունքների վերաբերյալ»։
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Արագած և Ապարան-Միրաք ավտոճանապարհներին բուք է:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Տաշիր հիմնադրամը նշանակալի ձեռքբերումներով ամփոփում է 2018-ը:
Արարատում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է։
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն: