Բաժիններ՝

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիանի, Եղեգնաձորի, Ապարանի, Վայքի, Գորիսի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Սիսիանի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարանի ավտոճանապարհներին բուք է:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սիսիանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս