Բաժիններ՝

Վերին Լարսում 14 կմ-անոց հերթ է առաջացել, շուրջ 8 հազար հայ մնացել է անցակետում. news.am

Վերին Լարսում արդեն 14 կմ–անոց հերթ է առաջացել. 6-8 հազար հայ չի կարողանում հատել անցակետը։

NEWS.am-ին խմբագրություն ահազանգած Էլիզա Բաղդասարյանը պատմեց, որ երեկվանից տեղումները դադարել են, սակայն, որեւէ աշխատանք չի տարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։

«Մեզ ասում են՝ վտանգ կա, պիտի սպասեք, բայց ինչքա՞ն սպասենք։ 2 օր է՝ մենք կոնկրետ այստեղ ենք, փոքրիկ երեխաներ կան, անհարմար է նույնիսկ ասելը, բայց կան մարդիկ, որոնց մեքենաներում դիակներ կան։ Իսկ կողմերը ոչ մի բան չեն անում ճանապարհը բացելու համար։ Զանգում ենք մեր ԱԳՆ, Վրաստանում Հայաստանի դեսպանին, տրանսպորտի փոխնախարարին ենք գրում, բայց անօգուտ, ոչ մեկը չի արձագանքում։ Ռուսական կողմը կտրականապես ասում է, որ իրենք կապ չունեն, իսկ վրացական կողմն էլ բերել հատուկջոկատայինների է կանգնեցրել, կարծես թե հայերը իրենց վնաս են տալու»,– ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս