ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2019 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը:
Ապահովագրական ընկերությունների դեմ նախորդ տարի քննության ընդունված գրավոր պահանջների թիվը եղել է 2115: Բողոքները հիմնականում վերաբերել են վնասը չհատուցելու դեպքերին:
Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հրազդանի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ «Էկոս» ընկերությունը հայտարարում է «Հրազդան» ՀԷԿ-ի հովացման աշտարակի լավագույն դիզայնի մրցույթ:
2018թ. հուլիսի 18-ի փորձագիտական հանձնաժողովը կողմ էր քվեարկել, որպեսզի 7 կառույց, որոնց թվում էր նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը՝ ստանան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունում է սոցիալական ցանցերի դրական դերը, սակայն նախազգուշացնում է, որ դրանք կարող են պարունակել նաեւ որոշակի վտանգներ, ուստի պատասխանատվություն են պահանջում օգտատիրոջ կողմից:
«Երևի ԱԱԾ-ում լավ տեղյակ չեն խնդրի մանրամասներին: Սահմանից մեքենաները կարող են դուրս գալ մեկ ճանապարհով ՝ «ներմուծում ներքին վերամշակման համար» մաքսային ընթացակարգով։ Մենք դեմ ենք այդ ընթացակարգին, մենք դեմ ենք մեքենաների ղեկը վերասարքավորելուն»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաներից ևս մեկից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն խոսակցություններին, որ ԲՈԿ-ի նախագահի տեղակալն իր ընկերոջ կինն է, նշեց, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Scholz AG-ն ընդդեմ Հայաստանի գործով: tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնի է, որ գերմանական Scholz AG կորպորացիան Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության դեմ հայց էր ներկայացրել 2010թ. մարտի 19-ին:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակին, ով ունի հայկական և վրացական արմատներ, Դավոսում զրույցի է բռնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա Նիկոլ Փաշինյանին ողջունել է հայերենով:
Եվս չորս տղամարդ է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել հոլիվուդյան ռեժիսոր Բրայան Սինգերին, որը հայտնի է «Բոհեմական ռապսոդիա», «Իքս մարդիկ» եւ «Սուպերմենի վերադարձը» կինոնկարներով:
Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված գույքը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում ընդունվել է նաև ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, ըստ որի շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
25-ամյա Անահիտ Դավթյանը որոնվում է որպես անհետ կորած։
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով՝ մանսարդներն աղավաղում են Երևանի արտաքին տեսքը, և արդեն խնդիր է դրված, որպեսզի «խելքի» բերվեն մայրաքաղաքի 5-րդ ճակատները։
Նախկինում արդեն տրվել են նշված գործի վերաբերյալ մանրամասներ, այժմ ներկայացնենք գործընթացն՝ արդեն փաստաբանի ներգրավվածությամբ:
Օդի ջերմաստիճանը 25-28-ը աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով:
«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հայտնում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործի վերաբացման մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հունվարի 24-ին լրագրողների ուղեկցությամբ շրջեց «Բարի մամա» բարեգործական կազմակերպության «Բարի տնակ» կառույցում` ծանոթանալով դրա գործունեությանը և հեռանկարներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կարծում է, որ ԱԺ-ն կընդունի օրենքը, և աջ ղեկով մեքենաների խնդիրը շուտով կլուծվի։
Արամի 23-ի հարցը լուծվել է, այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը, Տիգրան Հեքեքյանը և այդ տարածքն իրացնող ընկերությունը ստորագրելու են պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ կառուցապատող ընկերությունը 14 մլն դոլար է տալիս իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցին, որը պետք է իրականացնի Արամի 23-ի վերականգնման նախագիծը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով գերատեսչություններում աղմուկ բարձրացրած պարգևավճարներին՝ խոստովանեց, որ տեղյակ չէ, թե քաղաքապետարանից իր հավեհամարին որքան գումար են փոխանցել, սակայն լավ գիտի, թե տվյալ գումարն ինչ է արել։
«Թաթան, կարծում եմ, որ համազգային է, ոչ միայն մերն է, այլ բոլորինն է, բայց եթե դուք կարծում եք, որ նա արտոնյալ է մնացածների համեմատ՝ հարկեր վճարել-չվճարելու առումով, ասեմ՝ ոչ, նման հայտարարություն չի եղել ու չի կարող լինել»: