Բաժիններ՝

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ամենամեծ թվով բողոքներ է ստացել ապահովագրական ընկերությունների դեմ

Ապահովագրական ընկերությունների դեմ նախորդ տարի քննության ընդունված գրավոր պահանջների թիվը եղել է 2115: Բողոքները հիմնականում վերաբերել են վնասը չհատուցելու դեպքերին: Այս մասին  Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի 10-ամյակին նվիրված ասուլիսում հայտնեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«Նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգին վերաբերող բողոքների ցուցանիշն աճել է 34.77 տոկոսով: Գրասենյակի կողմից 2018թ. քննության է ընդունվել թվով 2959 պահանջ, ինչը 77 տոկոսով գերազանցում է 2017-ի ցուցանիշին։  Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներն ամենամեծ տեսակարար կշիռն ունեն բողոքների թվում: Բողոքները հիմնականում վերաբերում են վնասը չհատուցելու դեպքերին, երբ հաճախորդներն ընկերություններից մերժում են ստանում: Երկրորդ խումբ բողոքները վերաբերում են մեղավորությանը, երբ փորձաքննությունը ցույց է տալիս, որ մեղավոր է այս կամ այն վարորդը, սակայն վարորդներից մեկը համաձյան չի լինում որոշմանը»,-ասաց Սարգսյանը:

 Հաշտարարը առանձնացրեց նաև վնասի անհամաձայնության հետ կապված բողոքները: Հաշտարարը նշեց սակայն, որ 2018-ին նկատել ենք մի փոքր բովանդակային փոփոխություն։ Օրինակ՝ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թվում տոկոսային հարաբերությամբ նվազել են վնասի չափի անհամաձայնությունների, ավելացել մեղավորության խնդիրների  հետ կապված բողոքները:

Նա նաև նշեց, որ բողոքների հանգուցալուծումը ավելի մեծ տոկոսային հարաբերությամբ լինում է  հօգուտ հաճախորդի: Մոտ 60 տոկոսը հանգուցալուծվել է հօգուտ հաճախորդների: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս