Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է գերմանական Scholz AG ընկերությանը 3600 եվրո փոխհատուցում վճարել. tert.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Scholz AG-ն ընդդեմ Հայաստանի գործով: tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնի է, որ գերմանական Scholz AG կորպորացիան Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության դեմ հայց էր ներկայացրել 2010թ. մարտի 19-ին:

1990-ական թվականներից սկսած հայցվոր ընկերությունը կանոնավոր մետաղ է գնել Ա. Սաֆարյանից և Հայաստանում գրանցված Associates LLC ՍՊԸ-ից: 1999թ. փետրվարի 8-ին, 2000թ. ապրիլի 10-ին և 2003թ. ապրիլի 2-ին հայցվոր ընկերությունն ու իրեն պատկանող KBKS ընկերությունը երեք պայմանագիր են կնքել LLC-ի հետ, որի շրջանակում գերմանական ընկերությունները պարտավորվել են մետաղի դիմաց նախապես վճարել LLC-ին:

2002թ. հայցվոր ընկերությունը LLC-ին տրամադրել է 100 000 եվրո վարկ, որը պետք է վերադարձված լիներ 2003թ. հունվարի 31-ի դրությամբ: Վարկի նպատակն էր օգնել LLC-ին մարել բանկից վերցված վարկը: Սակայն գերմանական ընկերության տրամադրած գումարը չի վերադարձվել: Նշվում է, որ LLC-ն չի կատարել իր պարտավորություններն ու նախապես ստացած գումարի դիմաց ավելի քիչ մետաղ է տրամադրել:

2005թ. ընկերությունների միջև իրականացված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ LLC-ն Scholz AG-ին պարտք է 1 213 824 դոլար: Բանակցություների արդյունքում հայցվոր ընկերությունը համաձայնել է թեթևացնել պարտքային բեռն ու այն հասցնել 613 824 դոլարի՝ այն նախապայմանով, որ LLC-ն պարտքի մնացած մասը՝ 600 000 դոլարը, կվճարի ըստ սահմանված ժամանակացույցի:

Կողմերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում LLC-ն պարտավորվել է պարտքը մարել հինգ վճարումով, որից առաջինը պետք է տեղի ունենար 2005թ. դեկտեմբերի 15-ին:

Սակայն հայկական ընկերությունը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչից հետո Scholz AG-ն դիմել է Առևտրային դատարան: Դրան ի պատասխան LLC-ն դիմել է ՀՀ Առևտրի պալատի արբիտրաժային դատարան: Որոշ ժամանակ անց ՀՀ Առևտրի պալատի արբիտրաժային դատարան հայց է ներկայացնում նաև Scholz AG-ն, որը, սակայն, մերժվում է:

ՀՀ կառավարությունը 3600 եվրոն պետք է վճարի երեք ամսվա ընթացքում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս