Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հունվարի 22-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երեխաների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում՝ կապված նրանց իրավունքների, այդ իրավունքները իրացնելու և պաշտպանելու հնարավորությունների հետ:
Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները խնդրի առջև էին կանգնել, քանի որ վրացիները նրանց չեն թողել հատել սահմանը: Հիմա էլ Բագրատաշենի մաքսային կետում է խնդիր առաջացել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Գեղամ Գևորգյանը չի վերանշանակվել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ Երևանում գործող սուպերմարկետում զենքի գործադրմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Սուրենավանում հունվարի 22-ին հրազենով երեք անձի վիրավորած անձանց ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։
ՀՀ միգրացիոն ծառայությունը հաստատեց Նիդեռլանդներից 8, 5, 3 տարեկան երեխաներ ունեցող Գրիգորյանների ընտանիքի արտաքսվելու մասին տեղեկությունը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության պլանային վարժանքներ են սկսվել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում:
Հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։ Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային կազմակերպության մասնաճյուղ և դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար Գուլշարա Աբդիկալիկովան հանդիպում է ունեցել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ:
Հունվարի 22-ի ցերեկը, 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիներն իրենց խնդիրները ներկայացնող տեսանյութ են տեղադրել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանք դժգոհում էին՝ ասելով, որ 25 կգ ապրանք ունեն, բայց չեն կարողանում հատել սահմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց:
Լենա Նազարյանը դժգոհ է ԱԺ–ի տրամադրած բազմոցից և կփոխի այն. news.am
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին, ժամը 15.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված Արմենուհի Խ.-ն, որը ոստիկանության Վայքի բաժնի կողմից 2015թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ռ.Շանոյանի կողմից ներկայացված ատրճանակն առգրավվել է:
Հունվարի 21-ին, ժամը 10.00-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում թիվ 46 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակելու հետևանքով 24-ամյա ուղևորուհին սրահում ընկել ու մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ պատասխանելուն հետևելը: Աշխատանքի այս ուղղությունը ներառում է նաև այդ մարմինների կողմից լրագրողական հարցումների պատասխանների տրամադրման հարցերը:
Ադամ Բաղդասարյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին, որտեղ նա ձերբակալվել է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Հունվարի 22-ին, ժամը 01:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր – Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սևանա լիճը շարունակում է դատարկվել. ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցյալ տարվա համեմատ լճի ջրի մակարդակը իջել է հինգ սանտիմետրով:
«Փաստ» թերթը գրում է. «Փոքր խանութների շատ սեփականատերեր սկսել են ինքնակամ հրաժարվել ծխախոտ վաճառել, քանի որ ընդհանուր շրջանառության մեջ այն թեև բավական մեծ տեղ է զբաղեցնում, սակայն այդ շրջանառությունից ստացվող մաքուր եկամուտը, ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելուց հետո, չնչին է մնում: