1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել: Այդ մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վթարված Սու-25 ի սև արկղի տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում՝ ողջ տվյալների ուսումնասիրությունը ավարտվել է։ Նման տվյալները շատ են։ Կա քննություն իրականացնող մարմին, որը ավարտելով քննությունը ըստ անհրաժեշտության կհայտնի արդյունքները»։
Ոստիկանության Մաշտոցի բաժնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փետրվարի 2-ին ժամը 5:30 հաղորդում է տվել, որ անհայտ անձը բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակվել է:
«Հայաստանում գործող 1992 փաստաբան ինչպե՞ս է կարողանալու սպասարկել այս գործերը, եթե հարկերի չհիմնավորված բարձրացման արդյունքում քաղաքացիները չկարողանան օգտվել փաստաբանների ծառայություններից»:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 1-ին հովվապետական այցով ժամանել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ:
Փետրվարի 2-ին, ժամը 11:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում այրվում է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է օգնություն:
Ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքի արդյունավետությունը փաստում է համեմատական վիճակագրությունը։
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրը։
Փետրվարի 2-ին, ժամը 07:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է օգնություն:
Հ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
14-ամյա Մարիաննա Իսահակյանը որոնվում է որպես անհետ կորած:
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Ամիսներ առաջ պաշտպանության նախարարությունը թույլատրեց զինծառայողներին օգտվել հեռախոսներից, բայց միայն հեռախոսային որոշ մոդելներից։
Փետրվարի 1-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ9 տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Բժիշկ-արյունաբան Տարոն Սարիբեկյանը 168․am-ի հետ զրույցներում բազմիցս անդրադարձել է շտապօգնության համակարգում առկա խնդիրներին և լուծումներ է առաջարկել։ Օրերս, սակայն, նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որտեղ շարադրել է այն հիմնական պատճառները, որոնց արդյունքում հանգել է նման որոշման։
Փարիզում փետրվարի 1-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ կոմպոզիտոր և երաժիշտ Միշել Լեգրանի հրաժեշտի արարողությունը:
«Մենք ընդհանրապես նախապես տեղյակ չէինք։ Այժմ համապատասխան մարմիններից տեղեկություններ ենք սպասում, ըստ այդմ՝ կզբաղվենք այդ խնդրով։ Եթե այդպիսի բան կա, չեմ կարող ասել մոտիվացիան, նպատակն ինչ է, բայց ամեն դեպքում ինչ-որ բան այն չէ»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Ապարանի, Սպիտակի, Արագածի, Ախուրյանի, Թալինի, Վայքի, Ջերմուկի, Աշոցքի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը ներողություն է խնդրել Հաագայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայի մասին սխալ տեղեկություն հաղորդելու համար:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սպեկը փետրվարի 1-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը միտված է շրջակա միջավայրի պահպանությանը ու վերականգնմանը, թափոնների և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։
Հայաստանի Հանրապետությունում 91 ցմահ դատապարտյալների անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար օրական ծախսվում է 11601 ՀՀ դրամ:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում այցելել է «Շարիտե» համալսարանական կլինիկա և հանդիպել Մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն Անգելիկա Էգերթին:
«Թիրախավորվում է միջինից ցածր եկամուտ ստացող փաստաբանը: Սա խնդրի լուծում չէ: Եթե փորձեն միս ու արյուն տալ, օրենք դարձնել՝ ես գործադուլ եմ անելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված Ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է տվյալ քրեական գործի վարույթը:
ՀՀ արդարադատության նախարարությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ):