Բազմամյա տնկի, ավտոմեքենա, բնակարան. Վայոց ձորի մարզպետի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Սարգսյանը, որպես անշարժ գույք, հայտարարագրել է բազմամյա տնկի, ինչպես նաեւ բնակարան:

Հայտարարագրել է նաեւ « KIA OPTIMA 2.4» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 5 000 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 900 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հավելենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերին: Նշենք նաև, որ Տրդատ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս