Բաժիններ՝

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Բերդ համայնքում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իսկ «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասերին (ք. Երևան) և անհատ ձեռնարկատեր Մարատ Մաճկալյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությանը (Արարատի մարզ, գ. Այնթապ) թույլատրվել է վերսկսել գործունեությունը, քանի որ նշված տնտեսվարողները սահմանված ժամկետներում կատարել են Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր հանձնարարականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728