Զորամասերում սպաներին էլ են արգելել «կամերայով» հեռախոսները. Վերջիններս դժգոհ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ պաշտպանության նախարարությունը թույլատրեց զինծառայողներին օգտվել հեռախոսներից, բայց միայն հեռախոսային որոշ մոդելներից։

Երեկ տեղեկացանք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրահանգել է՝ զորամասերում արգելել «կամերայով» հեռախոսները․ խոսքը ոչ միայն զինվորների մասին է, այլեւ սպայական կազմի։

Մեզ չհաջողվեց ՊՆ-ից պաշտոնապես տեղեկանալ, թե որն է այս փոփոխության պատճառը, բայց սպաները վստահ են, որ դրա նպատակը բանակը, ավելի ճիշտ՝ բանակում առկա խնդիրները փակ պահելն է, որ դրանք տեսագրելու հնարավորություն ոչ ոք չունենա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728