Խարդախության համար դատապարտված Անահիտ Մութաֆյանը դատի է տվել «Աբովյան» ՔԿՀ-ին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցվորը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ-ի կողմից համակցություն համարելու հանգամանքը, վերականգնել դատապարտյալին՝ ՀՀ ԱԺ 01.11.2018 թ-ի համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավունքը և նրան ազատել պատիժը կրելուց։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի նավթամթերքի շուկայում շուտով նոր խաղացող է հայտնվելու:
«ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է անցկացրել Եղվարդի քաղաքապետարանում: Հայտնաբերված թերությունները բավական խոսուն են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ պարզվել է, որ ավագանու որոշումների նախագծերը կազմվել են բացթողումներով:
2018 թ. ընթացքում ծնվել է 17 295 աղջիկ և 19 207 տղա երեխա։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նորածին աղջիկներին ավելի հաճախ տրվել հետևյալ անունները.
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում փետրվարի 6-ին տեղի ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են ԱԻ նախարարության 2018 թվականի գործունեության արդյունքները։
Պետական կառավարման համակարգում մեծ շահաբաժնի կռիվ է գնում. առիթը՝ մոտ ապագայում միջազգային կազմակերպություններից մեկի կողմից սպասվող մինչև 6 միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհային ծրագիրն է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 6-ին հյուրընկալել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի ղեկավարած PR դպրոցի շրջանավարտներին՝ խոսելով Պաշտպանի հաստատության դերի և իր մասնագիտական ձեռքբերումների մասին։
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։
Հեղինակավոր «Ալ Ջազիրա» լրատվամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալեպից Երևան տեղափոխված 31-ամյա ոսկերիչ Վահե Հովհաննիսյանի կյանքի պատմությանը:
Քաղավիացիայի ոլորտում փորձ չունեցող Ռևազյանին, անհասկանալի պատճառով, ներվում է ոլորտի խայտառակ վիճակը, երբ պրոֆեսիոնալները մեկը մյուսի հետևից լքում են Քաղավիացիայի պետական կոմիտեն։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է հրաման, համաձայն որի վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսելու են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտների համար:
Քաղաքացին հաղթեց ֆինանսների նախարարությանը. Վարչական վերաքննիչ դատարանը պարտավորեցրեց նախարարությանը վերադարձնել սխալմամբ պետական տուրքի հաշվեհամարին փոխանցված 2 մլն դրամը
Օրինակ՝ երբ երկու շաբաթով ենք մեկնում Թուրքիա, ուտելիք ենք վերցնում, հետո ինչ մնում է՝ հետ ենք բերում՝ դնում են կշեռքին: Այսինքն, տարած ու հետ բերած ուտելիքը դնում են կշեռքին: Լինում է, որ տան համար մակարոն, ձեթ, լվացքի փոշի ենք բերում կամ 1 կգ կիվի՝ երեխաների համար, դնում կշռում են…»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները:
Վերջին տարիների համեմատ 2018 թ. Հայաստանում աննախադեպ իրավիճակ է արձանագրվել. ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի հաշվեկշիռը ոչ թե բացասական է, այլ դրական։
Ինչ է մնում անել մեզ, ինձ՝ կինոռեժիսորիս, ֆիլմարտադրողիս, իմ ֆիլմի իրավունքները պաշտպանելու համար։ Մեկ բան՝ մոբիլիզացվել։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հարցը շարունակում է չլուծված մնալ: Դեռևս փետրվարի 1-ին Ալավերդի համայնքի ավագանին ուղերձ էր հղել ՀՀ նախագահին և վարչապետին՝ խնդրելով մինչև մարտի 1-ը վերջնական լուծում գտնել:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նկատեց. «Մեր քաղաքական թիմը չի գնում այն ճանապարհով, որ պոպուլիստական որոշումներ ընդունելով՝ հաճո լինի ժողովրդին: Մենք կարծում ենք, որ այս ճանապարհը ճիշտ է: Պետական համակարգում եթե կան աշխատողներ, որոնք օգուտ չեն տալիս, այդ հաստիքները պետք է կրճատվեն»:
Փետրվարի 6-ին, ժամը 13:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 11ա շենքի առաջին մուտքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք է տվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և պատմել իրեն պատանդառության պատմությունը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը խոչընդոտելու դեպքերը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 6-ի նիստում որոշում ընդունեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը 10 մլն դրամի չափով տուգանելու մասին: Պարզվել է, որ խնդիրներ են եղել մի քանի դեպքերով՝ կապված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի հետ:
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում:
Քաղավիացիայի կոմիտեից 168.am-ին տեղեկացրեցին, որ գերմանական ավիաընկերության երևանյան պաշտոնական ներկայացուցիչը վերադարձնելու է քաղաքացիների կողմից գնված տոմսերի գումարը:
«Այդտեղ ես արդեն չդիմացա, զայրացա, մի փոքր անկառավարելի դարձա, սկսեցի հրահրել Պավլիկին, բղավում էի նրա վրա։ Վերջինս անդադար կրկնում էր, որ ինքը տեղյակ չէ, չգիտի, թե ով է սպանել ու որտեղից այս դիակը այստեղ հայտնվեց։ Ես սկսեցի նրան քաշքշել։ Ինքը փորձում էր ինձ հանգստացնել՝ խնդրելով առայժմ որևէ մեկի չասել սրա մասին»:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դպրոցները շատ են՝ մոտ 400-ը, և այս տեմպերով առաջ գնալ չի ստացվի։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 5-ին, ժամը 17.00-ին, Թբիլիսիից Երևան է տեղափոխվել 35-ամյա Արմեն Կ.-ն։