Բաժիններ՝

Այն, ինչ չներվեց Էլոյանին, ներվում է Ռևազյանին

Օրեր առաջ Ավետիք Էլոյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018թ. հունիսին՝ հեղափոխությունից հետո: Ինչպես արդեն նշել էինք՝ մինչ այդ, 2002 թվականից Ա. Էլոյանը բնակվում և գործունեություն էր ծավալում ԱՄՆ-ում։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում, սակայն Էլոյանը մեկնել էր ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու տոները: 168.am-ի տեղեկություններով՝ Էլոյանը ֆեյսբուքյան իր էջում այդ ընթացքում ակտիվ գրառումներ է կատարել, տեսանյութեր տեղադրել, և կառավարությունից իմանալով այս մասին՝ զանգահարել և ասել են, որպեսզի նա շտապ վերադառնա, քանի որ ոմանց զայրույթն է առաջացրել այն, որ նա տոներն անցկացնում է Միացյալ Նահանգներում՝ արտերկրում։ Էլոյանը պատասխանել է, որ գտնվում է ԱՄՆ-ում և չի կարող շուտափույթ վերադառնալ։ Հետևանքը, փաստորեն, պաշտոնից նրա հեռացումը եղավ։ Էլոյանը ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում չէր հերքել այս տեղեկատվությունը՝ նշելով, որ պաշտոնավարումից առաջ այդ մասին խոսվել է վարչապետի հետ. ընտանիքն ԱՄՆ-ում է, և ժամանակ առ ժամանակ պետք է այցելի ընտանիքին։ Պայմանն ընդունվել է, և նա ստանձնել է պաշտոնը։

Նման խնդրի առջև էին կանգնել նաև երկու փոխնախարարներ՝ ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և մյուս տեղակալ Սուրեն Քրմոյանը։ Վերջիններս ևս իրենց ամանորյա հանգիստն անցկացրել էին արտերկրում՝ Դուբայում, ինչի պատճառով նրանց հրահանգ էր իջեցվել ազատել զբաղեցրած պաշտոնները։

Ի դեպ, Ամանորն արտերկրում՝ հարազատների հետ է անցկացրել նաև Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որին, սակայն, չգիտես ինչո՞ւ, ներվում է այդ հանգամանքը։ Ռևազյանին ներվեց նաև պետության միջոցներով նոր ու թանկ, 2018 թվականի արտադրության «Toyota Camary» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենայի գնումը։ Քաղավիացիայի ոլորտում փորձ չունեցող Ռևազյանին, անհասկանալի պատճառով, ներվում է ոլորտի խայտառակ վիճակը, երբ պրոֆեսիոնալները մեկը մյուսի հետևից լքում են Քաղավիացիայի պետական կոմիտեն։ Բյուջեի հաշվին թանկարժեք ավտոմեքենայի հարցը, եթե նույնիսկ լուծելի է, ապա խնդրահարույց է մասնագետների արտահոսքը։ Ըստ ոլորտի մասնագետների՝ այսօր գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկրի օդային անվտանգության հարցը, որպես սպառնալիք, կախված է բոլորիս գլխին։ Ոլորտը լքում են բարձր որակավորում ունեցող, միջազգային չափանիշերին համապատասխան միջազգային լուրջ կազմակերպություններում մասնագիտական պրոֆեսիոնալիզմը կատարելագործած մասնագետներ, որոնք որևէ կերպ չեն կարողանում աշխատել անփորձ, չպատճառաբանված ամբիցիաներով ղեկավարի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս