Բյուջեի հաշվին Դուբայ են մեկնել. մանրամասներ՝ Եղվարդի քաղաքապետարանի ստուգումներից. «Ժողովուրդ»

«ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է անցկացրել Եղվարդի քաղաքապետարանում: Հայտնաբերված թերությունները բավական խոսուն են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ պարզվել է, որ ավագանու որոշումների նախագծերը կազմվել են բացթողումներով: Բացակայել են որոշումների ընդունման անհրաժեշտության հիմնավորումները, նաև՝ ավագանու իրավասու հանձնաժողովում քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքը:

Այսինքն համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերը նախապես քննարկվել են ավագանու իրավասու հանձնաժողովներում, սակայն քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքները կցված չեն եղել ավագանու նիստերի օրակարգերի նյութերին:

Այսինքն այս դեպքում թերի է կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի պահանջը: Սրանք, սակայն, ամենամեղմ բացահայտումներն են: Պարզվել են մի շարք այլ չարաշահումներ ու բացթողումներ եւս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728