Բաժիններ՝

Վալերի Օսիպյանը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ  Օսիպյանը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն:

Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, ըստ որի` սահմանված է առանձին դրույթ 2016 թվականի հունիսի 17-31-ը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին ենթադրաբար մասնակցած անձանց վերաբերյալ, սակայն համաներմամբ նախատեսված է վերապահում առ այն, որ, եթե պատանդառված, ինչպես նաև ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են այս համաներման օրենքի կիրառելու հարցում, ապա գործի քննությունը պետք է շարունակվի ընդհանուր կարգով:

Դատավորը նշեց, որ բոլոր ամբաստանյալները տվել են իրենց համաձայնությունը համաներման ակտը կիրառելու վերաբերյալ և չեն առարկել: Դատավորը խնդրեց որպես տուժող Վալերիյ Օսիպյանը իր կարծիքն արտահայտի այս մասով: «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ ընկերներին, միգուցե, իմ դիրքորոշումն այլ լիներ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժ», – ասաց Օսիպյանը։

Դատավորի ճշտող հարցին, թե առարկո՞ւմ է, որ համաներում կիրառվի, Օսիպյանը պատասխանեց. «Այո, առարկում եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս