168.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որի ընթացքում նախատեսվում է 1.7 միլիարդ դրամով ավելացնել աղբահանության ծախսային հոդվածը։ Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, այդ գումարից 91 միլիոն դրամը նախատեսվում է հանել մանկապարտեզների վերանորոգմանը հատկացված բյուջեից։
Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգ է իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 6-ին ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում «Եղեգնաձորի երաժշտական դպրոց»-ի նախկին և ներկա տնօրենների, ինչպես նաև դպրոցի ուսմասվարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1մլն. դոլար գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
12-ամյա տղան որոնվում է որպես անհետ կորած:
Համահայկական ամառային խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վստահ է, որ 7-րդ խաղերը լինելու են լավագույններից, իսկ բացման արարողությունը, Զաքարյանի կարծիքով, հավակնում է դառնալ խաղերի 20-ամյա պատմության ընթացքում լավագույնը:
Օգոստոսի 6-ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի ոստիկանները հերթական դեպքը բացահայտեցին:
Օգոստոսի 5-ի կեսգիշերին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորի սուպերմարկետներից մեկի մոտից կրակոցի ձայներ են լսվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեդալները:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերին Պտղնի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացվում է Արցախի Հանրապետության բոլոր վարչական շրջանների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրը՝ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ և առևտրային բանկերի աջակցությամբ:
«Մենք՝ բանից անտեղյակ, տեսնում ենք՝ լարված եռուզեռ է հիվանդանոցում, Երևանից շտապ կանչ են արել, հետո դուրս են գալիս բժշիկները, մեզնից արյուն են ուզում, երկու անգամ գնացինք Արատաշտից արյուն բերեցինք, իրենք էլ ունեցած արյունը տոպրակներով ներարկել էին Քնարիկին… բայց իզուր, մի քանի ժամ պայքարել են գոնե մոր կյանքը փրկելու համար… բայց բժիշկների հանցավոր անփութության պատճառով կորցրինք մեր 29-ամյա Քնարիկին էլ, լույսի պես բալիկին էլ: Քնարիկի ամուսինը եկավ, բայց հասավ տեղ ու կնոջ, երեխայի դիերը գրկեց»:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
««Պոբեդան» ինչպես կատարել է չվերթեր Հայաստանի Գյումրի օդանավակայան, նույն կերպ շարունակելու է: Այս պահի դրությամբ, ինչքան ճշտել եմ բոլորի հետ, պետք է շարունակվեն: 99.9 տոկոս հավանականությամբ թռիչքները լինելու են, նույնիսկ հնարավոր է՝ շաբաթվա մեջ օրեր լինեն, երկու անգամ»:
Օգոստոսի 7-ից 9-ը տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ կմտցվեն «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի (Վրաստանի եւ Ռուսաստանի սահման) ուղղությամբ:
«Մի քիչ բարդ է, բայց մենք 30 տարվա կտրվածքով չենք կարող կանխատեսել, թե աշխարհում ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ: Սա մի քիչ երկար ժամանակահատվածի համար է, բայց չպետք է բացառել այն, որ Հայաստանն իսկապես կլինի այն տեղը, որտեղ ոչ միայն հայերի, այլև օտարերկրացիների համար հարմարավետ կլինի ապրելը»:
«Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից կդադարեցնի Գյումրի (Հայաստան) չվերթները: Այս մասին «ТАСС»-ին հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը: Նրա խոսքով՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ:
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ դիմել է քաղաքապետարան՝ ստանալու Երևանի քաղաքապետարանի և «ՍանիՏեք» ընկերության միջև կնքված պայմանագիրը, և չի ստացել պատասխան.
Օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 83-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մասամբ կախվել ձորը, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ուժեղացված ծառայություն՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին:
Պլանային աշխատանքների ավարտից հետո Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, հարակից առանձնատների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների և Զովունի գյուղի գազաթողարկման աշխատանքները կիրականացվեն օգոստոսի 6-ի ժամը 15.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա: