Բաժիններ՝

Դավթաշենի և Զովունի գյուղի գազաթողարկման աշխատանքները կիրականացվեն ժամը 15.00-19.00-ն

Պլանային աշխատանքների ավարտից հետո Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, հարակից առանձնատների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների և Զովունի գյուղի գազաթողարկման աշխատանքները կիրականացվեն օգոստոսի 6-ի ժամը 15.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս