Բաժիններ՝

ՉԺՀ ԱԻ նախարարությունը վճռական է ՀՀ ԱԻ նախարարությանը նշանակալի օժանդակության հարցում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 6-ին ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը, ողջունելով հյուրին, գոհունակությամբ հիշատակել է երկու երկրների միջև ծավալված դինամիկ և բազմակողմանի զարգացումը՝ ցանկություն հայտնելով, որպեսզի ՉԺՀ և ՀՀ ԱԻ նախարարությունների համագործակցությունը նույնպես առաջընթաց արձանագրի: «Մերօրյա իրավիճակներում աշխարհն արագ փոխվում է՝ առաջացնելով աղետների նոր տեսականեր և ձևեր, հետևաբար՝ պետք է համարժեքորեն զարգանան դրանց դիմակայող և կանխարգելող մեթոդները: Հայաստանն ու Չինաստանը գրեթե նմանատիպ աղետների երկրներ են: Այս համատեքստում, Ֆ. Ցոլակյանը կարևորեց փոխայցերի միջոցով լավագույն փորձի փոխանակումը: Ըստ նախարարի, տեխնիկական և տեխնոլոգիական թռիչքներ ապրած Չինաստանը կարող է փոխշահավետ համագործակցություն ունենալ մետաքսի ճանապարհի վստահելի գործընկերոջ՝ Հայաստանի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թ. Էրլունը կարևորեց Հայաստանի հետ գործընկերությունն՝ ասելով, որ մեր երկու երկրները ունեն ազգային-պետական բազմաթիվ նմանություններ և հանդիսանում են ռազմավարական և բնական դաշնակիցներ: Նա նախարար Ցոլակյանին հաղորդեց Չինաստանի Հանրապետության և ՉԺՀ ԱԻ նախարարության վճռականությունը՝ Հայաստանի ԱԻ նախարարությանը նշանակալի օժանդակություն ցուցաբերելու և որևէ խնդիր հիմնովին լուծելու հարցում:

Նա Ֆ. Ցոլակյանին առաջարկեց ՀՀ կառավարության անունից համապատասխան դիմում-հայտ ուղղել ՉԺՀ կառավարությանը, որը Պեկինում կընդունվի սիրով: Հանդիպման ավարտին կայացավ պայմանավորվածություն համապատասխան ընթացակարգերով անցնել գործնական աշխատանքի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս