Բաժիններ՝

 «99.9 տոկոս հավանականությամբ՝ թռիչքները լինելու են». «Պոբեդա»-ի հայաստանյան գործընկեր

«Ինչքան ես տեղյակ եմ, խնդիրն արդեն լուծված է»,- այսպես արձագանքեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ 168.am-ի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կոմիտեն «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների հնարավոր դադարեցման մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից կդադարեցնի Գյումրի (Հայաստան) չվերթերը: Այս մասին «ТАСС»-ին հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը: Նրա խոսքով՝ չվերթերի դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:

Տ. Ռևազյանը մեզ հետ զրույցում խնդրեց կապ հաստատել «Պոբեդա» ավիաընկերության հայաստանյան գործընկերների հետ՝ լրացուցիչ մեկնաբանությունների համար:

Ավիաընկերության ինֆորմացիոն գործընկեր «Քրոսսնեթի» ղեկավար Վարդան Ալեքսանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ավիաընկերությունը կշարունակի նաև ձմեռային թռիչքները.

««Պոբեդան» ինչպես կատարել է չվերթեր Հայաստանի Գյումրի օդանավակայան, նույն կերպ շարունակելու է: Այս պահի դրությամբ, ինչքան ճշտել եմ բոլորի հետ,  պետք է շարունակվեն:

99.9 տոկոս հավանականությամբ թռիչքները լինելու են, նույնիսկ հնարավոր  է՝ շաբաթվա մեջ օրեր լինեն, երկու անգամ»:

Վ. Ալեքսանյանը հավելեց, որ հարաբերությունները թե՛ ավիացիոն վարչության, թե՛ օդանավակայանի հետ շարունակում են մնալ նորմալ, գործնական:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս