Բաժիններ՝

«Պոբեդան» կդադարեցնի Հայաստան չվերթները

«Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից կդադարեցնի Գյումրի (Հայաստան) չվերթները: Այս մասին «ТАСС»-ին հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը: Նրա խոսքով՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք, վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, եւ վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչեւ ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին դժվար դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է նա:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է:

Այս պահին «Պոբեդան» Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ է կատարում է, ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:

Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր 2016 թվականին դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս