Բաժիններ՝

Տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ կմտցվեն «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ

Օգոստոսի 7-ից 9-ը տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ կմտցվեն «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի (Վրաստանի եւ Ռուսաստանի սահման) ուղղությամբ: Այդ մասին ասված է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու (այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհ) 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:

Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին եւ 9-ին ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն արգելվում է կցանքով եւ կիսակցանքով ավտոտրանսպորտի երթեւեկությունը: Մնացած ժամանակ ավտոտրանսպորտի երթեւեկությունն ազատ կլինի, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս