Պատահար «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի» մոտ

Օգոստոսի 6-ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի» մոտակայքում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Ա.), «BMW» (վարորդ՝ Ա.Պ.) և «Honda CRV» (վարորդ՝ Ա.Ս.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Է.Ա., ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Zafira» և «onda CRV» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս