Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մեդալները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեդալները:

Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների լուսանկարը:

7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի6-ին, Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում, ժամը 21:00-ին:

Ավանդույթի համաձայն, այն կվարի Կարեն Գիլոյանը: Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում ևԱրցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս