«ԱՅԲ հիմնադրամում ստուգումների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի». Արայիկ Հարությունյան

ԱՅԲ հիմնադրամում ստուգումների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի։ Նման հավաստիացում այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով Ավշարի դպրոցի խնդրին՝ նախարարը կարևորեց աշակերտների կրթություն ստանալու իրավունքը և նշեց, թե բոլորը փորձում են խախտել այդ իրավունքը։

«Հարգելինե՛րս, պետք է շատ հստակ մենք հասկանանք, որ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունները և պետք է իրացնի այդ լիազորությունները։ Այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ լիազոր մարմինը չի իրացնում այդ լիազորությունները, կամ դժվարություններ ունի, մենք արդեն 3 օր է՝ աշխատում ենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031