«Նավրոզը քրդերի հնագույն և ամենասիրված համազգային տոներից է». Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Նավրոզը քրդերի հնագույն և ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ և ընկալվում իբրև բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ:

Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի իրավահավասար եղբայրական ընտանիքի մաս կազմող քուրդ բարեկամների համար դառնա նոր սկիզբ երազանքների իրականացման ճանապարհին:

Թող Նոր տարին լինի խաղաղության, համերաշխության, նոր ձեռքբրումների և հաջողությունների տարի:

Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ բարօրություն, երջանկություն և հաստատակամություն՝ միասին կառուցելու ազատ, արդար ու բարեկեցիկ երկիր բոլորիս համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031