Սոցապ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ:
Գ. Գասպարյանը հայտարարագրել է նաեւ Range Rover Vogue 4.2 եւ Renault Clio 1.4 մակնիշի ավտոմեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 42 874 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 250 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Գ. Գասպարյանը փոխնախարարի պաշտոնին է նշանակվել 2019թ. փետրվարին:
Հավելենք, որ նա 2009-2010 թթ. աշխատել է Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես կառավարման փորձագետ, այնուհետ վերապատրաստման եւ զարգացման թիմի ղեկավար: 2013-2019 թթ. հիմնադրել է եւ ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը: Նա ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման եւ առեւտրային գործառնությունների փորձագետ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: