Որքան դրամական միջոցներ են ստացել Հայաստանի քաղաքացիները արտերկրից. «Ժողովուրդ»

«ՀՀ ԿԲ-ն վերջապես հրապարակել է այս տարվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված դրամական փոխանցումների մասին հաշվետվությունը, սակայն միայն հունվար ամսվա կտրվածքով: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ այդ գումարները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որոշակի ավելացել են:

Այս տարվա հունվարին ՀՀ փոխանցվել է 119 մլն 94 հազար դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումներն ավելի քիչ են եղել՝ 94 մլն 672 հազար դոլար: Նկատենք, որ այս տարի եւս հիմնականում գումարները ստացվել են ՌԴ-ից՝ 50.7 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ից ստացվել է 16.3 մլն դոլար:

Ավելացել է նաեւ ՀՀ-ից գումարների արտահոսքը. եթե 2018թ. հունվարին այն կազմել էր 74.3 մլն դոլար, ապա այս տարի՝ 101.3 մլն դոլար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս