Բաժիններ՝

Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը բերման են ենթարկվել

Այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Antifake կայքի տեղեկություններով՝ #SutNikol նախաձեռնության անդամներից 9 հոգի բերվել են ոստիկանության բաժիններ:

Ոստիկանության բաժիններ բերված նախաձեռնության անդամները հրաժարվել են բացատրություններ տալ:

Կայքի աղբյուրները փոխանցում են, որ #SutNikol ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես Սիսիանում, Մարալիկում, Գյումրիում և Վանաձորում:

https://www.facebook.com/antifake.am/videos/2001487469959754/

https://www.facebook.com/samsonyan.narek/videos/2347599715303173/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս