Երեք մարդ է զոհվել Նեպալում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառով

Երեք մարդ է զոհվել, եւս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանում այն բանից հետո, երբ Twin Otter մակնիշի թեթեւշարժիչավոր ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել է գետնին կանգնած ուղղաթիռին: Այդ մասին հայտնել է 9 News լրատվական պորտալը:

Նրա տվյալներով՝ միջադեպի հետեւանքով, որը տեղի է ունեցել Էվերեստի մերձակա ոչ մեծ օդանավակայանում, զոհվել է Summit Ai մասնավոր ընկերության ինքնաթիռի օդաչուն, ինչպես նաեւ երկու ոստիկան, որոնք կանգնած էին Manang Air ընկերության ուղղաթիռի կողքին: Հայտնի է, որ ինքնաթիռում, որն ուղեւորվում էր Կատմանդու, գտնվում էին չորս ուղեւոր եւ ուղեկցորդուհին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Տենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանը գտնվում է ծովի մակարդակից 2860 մետր բարձրության վրա եւ աշխարհի ամենավտանգավոր ավիահանգրվաններից մեկն է համարվում կարճ թռիչքավայրէջքային գոտու եւ շրջակա լեռնային լանդշաֆտի եւ հաճախ փոփոխվող եղանակով պայմանավորված վատ տեսանելիության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930