Բաժիններ՝

Հրդեհ Ապարան քաղաքում. տուժածներ չկան

Ապրիլի 14-ին, ժամը 14:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 40 աղբյուրների փողոցի տներից մեկին հարակից այրվում է վագոն-տնակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել` 15:10-ին: Այրվել են թիվ 7 տանը հարակից երկաթյա վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 12 քմ), վառելափայտ (մոտ 1 խմ) և թիվ 9 տանը հարակից վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 14 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս